Նոյեմբերի 17-ին, ժամը 18։37-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օձուն-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Օձունի հրշեջ-փրկարարական հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Օձուն-Ստեփանավան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Վ․ Հ․, ծնված 1965 թ․) և «Opel» (վարորդ՝ Լ․ Շ․, ծնված 1982 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Ա․ Դ․-ն (ծնված 1986 թ.) և Ա․ Դ․-ն (ծնված 2011 թ․) տեղափոխվել են Ալավերդու ԲԿ․ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։
Փրկարարները «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։