Միխայիլ Միշուստինը կժամանի Հայաստան

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հինգշաբթի երկօրյա աշխատանքային այցով կժամանի Հայաստան։ Ինչպես հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը, ՌԴ նախարարների կաբինետի ղեկավարը Երևանում կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) միջկառավարական խորհրդի նիստին, գրում է Tass.ru-ն։

«2021 թվականի նոյեմբերի 18-ից 19-ը Երևանում  Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ։