Արայիկ Հարությունյանն ԱԱԾ բարձրաստիճան սպայական կազմի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 20-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ ԱՀ Ազգային անվտանգության ծառայության  տնօրեն Աշոտ Հակոբջանյանի և  ԱԱԾ բարձրաստիճան սպայական կազմի  մասնակցությամբ:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Հանրապետության ներքին և արտաքին անվտանգային հարցեր:Երկրի ղեկավարը տվել է մի շարք հանձնարարականներ առկա մարտահրավերների հաղթահարման ու հնարավոր անվտանգային հիմնախնդիրների կանխարգելման ուղղությամբ: