«Մի՛ գուշակիր, արի՛ հետազոտվելու». հանրային միջոցառում

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 1-ը ներառյալ Երևանում և մարզերում կազմակերպվում են հեպատիտ Ց-ի, հեպատիտ Բ-ի և ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի անվճար, անանուն և արագ հետազոտություններ:

Այս մասին հայտնում է Առողջապահության ազգային ինստիտուտը: Հետազոտությունը կատարվելու է հարմարեցված և անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած ավտոմեքենաներում՝ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի լաբորատոր մասնագետների կողմից, որն ուղեկցվելու է նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ:

Միջոցառման ժամանակացույցը` Նոյեմբերի 23 – Երևան, ժամը 11:00-17:00, Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող գյուղատնտեսական շուկայի հարող տարածք Նոյեմբերի 24 – Վանաձոր, ժամը 11:00-17:00, Արցախի պուրակ Նոյեմբերի 25 – Արտաշատ, ժամը 11:00-17:00, գյուղատնտեսական շուկայի մոտակայք Նոյեմբերի 26 – Մարտունի, ժամը 11:00-17:00, մշակույթի տան հարող հատված Նոյեմբերի 29 – Արմավիր, ժամը 11:00-17:00, ավտոկայանին հարող հատված Նոյեմբերի 30 – Գյումրի, ժամը 11:00-17:00, գյուղատնտեսական շուկային հարող տարածք Դեկտեմբերի 1 – Երևան, ժամը 12:00-19:00, Ազատության հրապարակին հարող տարածք:

Նշենք, որ հանրային միջոցառումը կազմակերպվում է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից՝ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ, Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում: