«Ռոսատոմը» ստացել է Թուրքիայի «Աքքույու» ատոմակայանի էներգաբլոկի կառուցման լիցենզիան.Factor

Ռուսական պետական «Ռոսատոմ» կորպորացիան Թուրքիայում «Աքքույու» ատոմակայանի 4-րդ էներգաբլոկի կառուցման լիցենզիա է ստացել։

Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։ «Միջուկային կարգավորման խորհուրդը համաձայնել է «Աքքույու նյուքլեար»-ին («Աքքույու» ԱԷԿ-ի կառուցման նախագծային ընկերություն) լիզենզիա տրամադրել 4-րդ էներգաբլոկի կառուցման համար։ Լիցենզիայի ստացումը հնարավորություն կտա շինմոնտաժային աշխատանքներ սկսելբլոկում, այդ թվում՝ միջուկային անվտանգության ապահովման օբյեկտներում»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։

Լիզենցիայի ստացման փաթեթը Թուրքիայի միջուկային կարգավորման գործակալություն էր ուղարկվել 2020 թվականի մայիսին։

Դրա ուսումնասիրման արդյունքում էլ գործակալությունը համաձայնել է լիցենզիան տրամադրել։ «Այն հնարավորություն է տալիս սկսել էներգաբլոկի ռեակտորի և տուրբինների բոլոր օբյեկտների շինարարությունը»,- ասվում է հաղորդագրությունում։

«Աքքույու»-ն Թուրքիայի առաջին ատոմակայանն է, որ կառուցվում է Մերսին նահանգում «Ռոսատոմ» ընկերության կողմից։

Այս մասին հայտնում է factor.am-ը: