Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն այսօր պատվաստվել է Covid 19-ի դեմ

Կորոնավիրուսային վարակի (COVID-19) նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ վարակը հաղթահարելու նպատակով, այսօր` նոյեմբերի 23-ին, Հանրապետական բժշկական կենտրոնի ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում պատվաստվել է ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը:

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից տեղեկացնում են, որ նախարարն ընդգծել է, որ ցանկանում է օրինակ ծառայել երկրի բնակչությանը՝ վարակի ռիսկերը նվազեցնելու և հիվանդությունը հաղթահարելու գործում:

Կարեն Սարգսյանը COVID-19-ի դեմ պատվաստանյութով օր առաջ պատվաստվելն հոգատարություն է համարել՝ նշելով, որ այն կարևոր է ինչպես իր՝ այնպես էլ շրջապատող մարդկանց առողջության պահպանման համար: Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներն իրականացվում են տարբեր բուժհաստատություններում: