Մահացել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Մուշեղ Հովսեփյանը

ԵՊՀ Ժուրնալիստիկայի ֆակուլտետի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ մահացել է  ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մուշեղ Հովսեփյանը։

«ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի, աշխատակիցների և ուսանողների անունից խոր ցավակցություն ենք հայտնում Մուշեղ Հովսեփյանի ընտանիքին, մտերիմներին ու բարեկամներին, սգում ենք այս անդառնալի ու ծանր կորուստը և ապավինում այն լուսավոր, վեհ ու առինքնող կերպարին, որ իր ապրած 60 տարիներին կերտեց Մուշեղ Հովսեփյանը՝ դառնալով սկզբունքայնության, մարդասիրության, ընկերասիրության, բարձր պրոֆեսիոնալիզմի վառ օրինակ: Ցավալի կորուստ բոլորիս համար»,- գրված է հաղորդագրությունում։