Օմիկրոնի մասին լուրերը կարող են մտահոգիչ լինել․ ԱՀԿ հայաստանյան գրասենյակ

ԱՀկ հայաստանյան գրասենյակից հայտնում են․

«Անհանգստություն առաջացնող նոր տարբերակի՝ #Omicron-ի մասին լուրերը կարող են մտահոգիչ լինել։ Հիշեք, որ պետք է հոգ տանել Ձեր և Ձեր սիրելիների մասին․ փորձեք խուսափել ԶԼՄ-ների կողմից բարձրացված աղմուկից և թարմացումների համար հետևեք միայն տեղեկատվության վստահելի աղբյուրներին, ինչպիսիք են ԱՀԿ կայքն ու սոցիալական հարթակները:

Ներկայումս ԱՀԿ-ն համագործակցում է մեծ թվով հետազոտողների հետ ամբողջ աշխարհում՝ Omicron-ն ավելի լավ ուսումնասիրելու համար: Արդեն ընթացքում են և նախատեսվում են ուսումնասիրություններ, որոնց շրջանակում կգնահատվեն դրա փոխանցելիությունը, վարակի ծանրությունը (ներառյալ ախտանիշները), պատվաստանյութերի, ախտորոշիչ թեստերի և բուժման արդյունավետությունը:Մինչ այդ շարունակենք ձեռնարկել COVID-19-ի տարածումը կասեցնելու ամենաարդյունավետ քայլերը՝

պահպանել առնվազն 1 մետր ֆիզիկական հեռավորություն

կրել դիմակ

օդափոխել փակ տարածքները

խուսափել մարդաշատ տարածքներից

ձեռքերը մաքուր պահել

հազալիս կամ փռշտալիս բերանը ծածկել արմունկով կամ անձեռոցիկով

պատվաստվել»։