Փաշինյանը նախարարների հետ գործադիրում փակ քննարկում է հրավիրել

Կառավարության նիստի ավարտից ավելի քան մեկ ժամ անց գործադիր մարմնի անդամները դուրս չեն գալիս նիստերի դահլիճից։ Նրանք Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային խորհրդակցություն են անցկացնում։ Այս մասին նիստից հետո հայտնեց նաև Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ Կառավարության շենք են ժամանում նաև փոխնախարարներ։ Մասնավորապես, քիչ առաջ Կառավարություն եկան պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, իսկ օրենսդիր մարմնից` ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Աղբյուր՝ Factor.am