ՀՀ նախագահի հրամանագրով Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ է նշանակվել

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով  Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ է նշանակվել․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Արման Խաչատրյանին նշանակել Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ստրասբուրգ)»,- ասված է հրամանագրում: