Պուտինը կարող է երկկողմ հանդիպումներ ունենալ ԵՏՄ և ԱՊՀ երկրների ղեկավարների հետ.Factor

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մինչև տարեվերջ կարող է դեմ առ դեմ հանդիպումներ ունենալ ԵՏՄ և ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների հետ, այդ թվում՝ հանդիպում է նախապատրաստվում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։

Այս մասին հայտնում է factor.am-ը:

Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, գրում է ՏԱՍՍ-ը։ Նա նշել է, որ դեկտեմբերին նախատեսվում է տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որով ավարտվելու է ԵՏՄ-ում Ղազախստանի նախագահությունը։

Այնուհետեւ նախագահը մի քանի շփումներ է ունենալու, այդ թվում՝ անձամբ և հեռախոսով։

«Ինչ վերաբերում է Լուկաշենկոյին, ապա նա ինքն է այդ մասին հայտարարել, և ես կարող եմ միայն հաստատել, որ նման շփում նախատեսվում է։ Կարող եմ ասել, որ եթե վերցնենք մեր դաշնակիցներին՝ ԵՏՄ-ի և ԱՊՀ-ի, մեր նախագահը նրանցից շատերի հետ, եթե ոչ բոլորի հետ, մինչև տարեվերջ կհանդիպի»,- ասել է նա։

Հստակեցնող հարցին՝ այդ հանդիպումները տեղի են ունենալու առցա՞նց, թե՞ դեմ առ դեմ, Ուշակովն ասել է, որ «կփորձեն դա անել կենդանի շփման ձևաչափով»։