Ավտովթար Ալավերդի-Այրում ավտոճանապարհին․ կա զոհ

Դեկտեմբերի 3-ին, ժամը 22:49-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շնող-Քարկոփ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, Ալավերդի-Այրում ավտոճանապարհի մոտ 22-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Գ․, ծնված 1983 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել հարակից ձորակում (մոտ 4 մ)․ վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդի դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։