Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը․ «Ադրբեջանը, ի պատասխան հայկական կողմի սադրանքի, նպատակահարմար չի համարել արտգործնախարարների հանդիպման անցկացումը»․ Ազատություն

«Ազատությունը» գրում է․

««Դեկտեմբերի 3-ին նախատեսված հանդիպումից մի քանի ժամ առաջ Հայաստանը սադրանք է իրականացրել։ Այսպես, տեղեկություններ են հայտնվել Հայաստանի խորհրդարանականների՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքներ ապօրինի այցի հետ կապված։ Այսպիսով, ադրբեջանական կողմը, ի պատասխան Հայաստանի այդ սադրանքի, նպատակահարմար չի համարել Ստոկհոլմում երկու երկրների նախարարների հանդիպման անցկացումը»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան՝ պատասխանելով Բայրամով-Միրզոյան հանդիպման չեղարկման մասին APA գործակալության հարցին։

Հայկական կողմը Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների պլանավորված հանդիպման չեղարկման պատճառները չի հայտնել։

ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը «Արմենպրես»-ին միայն ասել է, որ «հայկական կողմը երբեք չի խուսափել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում հանդիպումներից»։