ՍԴ-ն հրապարակեց որոշումը․ Արմեն Չարչյանն անհապաղ պետք է ազատ արձակվի․ փաստաբան

ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակեց որոշումը։Այդ որոշման ուժով ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանն անհապահ պետք է ազատ արձակվի։

Հենց այս պահին պատրաստվում եմ ներկայացնել դատարանին միջնորդություն անհապաղ դատական նիստ հրավիրելու եւ Արմեն Չարչյանի խափանման միջոց կալանավորումը վերացնելու պահանջով»։