«Սենսացիա չփնտրել»․ Սմբատ Գոգյանը իր տեղակալին պարգևատրել է աշխատավարձի 180 տոկոսով

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը իր տեղակալին՝ Լիլիթ Մկրտչյանին, պարգևատրել է աշխատավարձի 180 տոկոսի չափով: Տեղեկությունը  Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Սմբատ Գոգյանը:

Հարցին՝ աշխատակազմում էլի նման բարձր պարգևավճարներ են եղել, Գոգյանը պատասխանեց.

«Ես ինձ ընդհանրապես չեմ պարգևատրել, իսկ մյուս աշխատողները ստացել են մոտավորապես 80 տոկոսի չափով: Տեղակալին 180 տոկոս եմ տվել, որովհետև ինքն ամեն օր 8 անց կեսից եկել է, շատ երկար աշխատում էր և ամենաէֆեկտիվ աշխատողն է՝ օրենսդրական դաշտը շատ լավ յուրացրել է»: Գոգյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ Բարձրագույն որակավորման կոմիտեում սենսացիա չկա, պետք է սենսացիա փոնտրել այլ կառույցներում: