Մոսկվայում հանդիպել են Հայաստանի և ՌԴ ԱԳ փոխնախարարները.Factor

Մոսկվայում այսօր ՀՀ ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյանի հանդիպել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյին։

Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից։ «Վստահելի և կառուցողական մթնոլորտում քննարկվել են երկկողմ, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցեր»,- մասնավորապես ասվում է տարածված հաղորդագրության մեջ։ Հանդիպումից այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Նշենք, որ այսօր Մոսկվայում նախատեսված է «3+3» տարածաշրջանային ձևաչափով համագործակցության հարթակի առաջին նիստը, որը նվիրված է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդմանը։

Նիստին մասնակցելու են Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի փոխարտգործնախարարները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը կմասնակցի «3+3» ձևաչափին, բայց պայմանով, որ այնտեղ չեն քննարկվելու այնպիսի հարցեր, որոնք արդեն իսկ քննարկվում են այլ հարթակներում։

Այս մասին հայտնում է factor.am-ը: