Արցախի բնակչության շուրջ 60 տոկոսը ադրբեջանական վտանգի պատճառով լքել են իրենց բնակավայրերը․ Արտակ Բեգլարյան

Նախնական գնահատմամբ, Արցախի շուրջ 90 հազար բնակիչներ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով լքլ են իրենց բնակավայրերը։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

«Քանի որ շատերին է այս հարցը հետաքրքրում, նշեմ, որ մեր նախնական գնահատմամբ՝ Արցախի շուրջ 90,000 բնակիչներ լքել են իրենց բնակավայրերը ադրբեջանական դիտավորյալ ու չտարբերակված հարձակումների ու շարունակական վտանգների պատճառով:

Դա կազմում է Արցախի բնակչության շուրջ 60 տոկոսը, որի մեջ մտնում են և՛ Արցախի այլ բնակավայրեր, և՛ ՀՀ տեղափոխվածները: Միջազգային հանրությունը պետք է կատարի բոլոր հնարավոր ջանքերը ադրբեջանական ոճրագործություններն օր առաջ դադարեցնելու և այս մարդկանց իրենց տները վերադարձնելու ուղղությամբ», -նշել է նա: