Երևանի մի շարք դեղատներում վաճառվել են կեղծված թանկարժեք դեղամիջոցներ. ուռուցքաբան 

Ուռուցքաբան Լևոն Բադալյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Վերջին ամիսներին Երևանի մի շարք դեղատներում վաճառվել են կեղծված թանկարժեք ուռուցքաբանական դեղամիջոցներ։ Մեր բաժանմունքը առաջիններից էր, որտեղ հաջողվեց բացահայտել այդ կեղծիքները և խոչընդոտել դրանց կիրառմանը: Խնդրի բարցրաձայնման արդյունքում, ոլորտի առաջատար մասնագետների նախաձեռնությամբ, հանդիպում հրավիրվեց Ազգային Ժողովի պատերի ներսում՝ օրհասական խնդրին արմատական լուծումներ գտնելու նպատակով»: