Հրազդանի կիրճում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են տղամարդու դի

Այսօր` դեկտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 12։30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում տղամարդու դի կա։

Ոստիկաններն ու քննիչները Հրազդան գետի ափին հայտնաբերել են մոտ 45-50 տարեկան տղամարդու դի։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։