«Զվարթնոց»-ում արդեն հասանելի են չվերթի ինքնուրույն գրանցման տերմինալներ

«Զվարթնոց»-ում արդեն հասանելի են չվերթի ինքնուրույն գրանցման տերմինալներ
«Զվարթնոց»-ում արդեն հասանելի են չվերթի ինքնուրույն գրանցման տերմինալներ

«Զվարթնոց»-ում արդեն հասանելի են չվերթի ինքնուրույն գրանցման տերմինալներ: Այս մասին տեղեկացնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հաղորդագրությունը։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մեկնման սրահում տեղադրված տերմինալների միջոցով այսուհետ հնարավոր է չվերթի համար ինքնուրույն գրանցվել:

Նշենք, որ տերմինալներից առայժմ կարող են օգտվել միայն Aeroflot ընկերության այն ուղևորները, որոնք ճամփորդում են ձեռքի ուղեբեռով»,-մասնավորապես նշված է հայտարարության մեջ: