Անվտանգության գերժամանակակից համակարգեր՝ հուշարձանների տարածքներում

Երևան-Սևան մայրուղու վրա գտնվող «Արձագանք» (քանդակագործ՝ Խաչատուր Հակոբյան) և «Անվերջության ժապավեն» հուշարձանների տարածքում անվտանգային համակարգերի տեղադրման նախապատրաստական աշխատանքներն  արդեն սկսվել են:

Այս մասին հայտնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:

«Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Երևան-Սևան մայրուղու վրա գտնվող «Արձագանք» (քանդակագործ՝ Խաչատուր Հակոբյան) և «Անվերջության ժապավեն» (քանդակագործ՝ Դավիթ Բեջանյան) քանդակները  պարբերաբար  վանդալիզմի էին ենթարկվում և հնարավոր իրավախախտումները կանխելու նպատակով  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը որոշում էր կայացրել դրանց տարածքներում ներդնել անվտանգության գերժամանակակից համակարգեր։

Ուրախ ենք տեղեկացնել, որ անվտանգային համակարգերի տեղադրման նախապատրաստական աշխատանքներն  արդեն սկսվել են։