75 տարեկան հասակում կյանքից հեռացել է Խորհրդային Հայաստանի արդարադատության նախկին նախարար Արմեն Աշրաֆյանը։
Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Արդշինբանկից, որտեղ էլ վերջին տարիներին աշխատել է Աշրաֆյանը։ Արմեն Աշրաֆյանը նախարարի պաշտոնը զբաղեցրել է 1986թ.–ին։ Աշրաֆյանը ծնվել է 1946թ Լոռու մարզի (Գուգարքի շրջան) Լեռնապատ (նախկին Հաջղարա) գյուղում:
Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Մինչև 1982 թվականը աշխատել է Լենինյան շրջանի ժողդատարանում:
Այնուհետև ընտրվել է Խորհրդային շրջանի ժողդատարանի նախագահ, եղել է ՀՀ գերագույն դատարանի անդամ, արդարադատության նախարար:
1999-ից ՀՀ գլխավոր դատախազության դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչության պետն է, ՀՀ դատախազության կոլեգիայի և գիտամեթոդական խորհրդի անդամ: