20 օրական երեխայի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա․ Մուրադյան

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Աշխատանքային օրն ամփոփում ենք դրական լուրով՝ 20 օրական երեխայի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա։

Մեղրիից դեկտեմբերի 9-ին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի շտապօգնության արտագնա բրիգադի կողմից բրոնխիոլիտ ախտորոշմամբ ՝ ծանր, թթվածնակախյալ վիճակով Երևան տեղափոխված նորածնի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա, փոքրիկը շարունակում է մնալ համալսարանական բժիշկների վերահսկողության տակ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի շտապօգնության արտագնա բրիգադը Մեղրիից Երևան է տեղափոխել բրոնխիոլիտ ախտորոշմամբ երեխայի՝ ծանր, թթվածնակախյալ վիճակով: