Հայ-թուրքական դիալոգն այլընտրանք չունի․ Սուրենյանց

Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

««Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը ուղղված քայլերի շրջանակում շուտով փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն»,- երեկ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։

Այսօր պաշտոնական Երևանը հանդես է եկել փոխադարձ հաստատող հայտարարությամբ։ Հայ- թուրքական դիալոգն այլընտրանք չունի՝ անկախ կեղծ հայրենասիրական վայնասունից։ Հարևան երկրների հետ բնականոն հարաբերություննների հաստատումը երկրի ինքնիշխանությունը ու սուբեկտությունը վերականգնելու միակ ճանապարհն է։

Անշուշտ, ցանկացած գործընթաց ունի ռիսկեր, սակայն պետք է մտածել ոչ թե գործընթացը մերժելու, այլ ռիսկերը կառավարելու մասին»։