Մակրոնն ու Պուտինը պայմանավորվել են աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխվստահության ամրապնդմանն ուղղված քայլերին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համաձայնել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխվստահության ամրապնդմանն ուղղված քայլերին։ Այս մասին հայտնել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը երկու պետությունների ղեկավարների զրույցից հետո, գրում է ՏԱՍՍ-ը։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության հարցը քննարկելիս Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնը և ՌԴ նախագահ Պուտինը քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) ջանքերն՝ ուղղված վստահության ամրապնդմանը, այդ թվում՝ հումանիտար ոլորտում»,- ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։

Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները հաստատել են իրենց համաձայնությունը՝ «օգտագործել իրենց հեղինակությունը՝ հնարավորինս շուտ նման միջոցների ձեռնարկմանը հասնելու համար», – հավելել են Ելիսեյան պալատից։

Աղբյուր՝ Factor.am