Վեդիում «Քաղաքացիական պայմանագիրը» և «Հանրապետությունը» ինքնաբացարկ են ներկայացրել. Սարգսյան

Գարիկ Սարգսյանի դեմ քրեական գործ չի հարուցվել․ հաղորդումը մերժվել է․ ՀՔԾ

«Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների ավագանու բոլոր թեկնածուներով No 13 Տարածքային ընտրական հանձնաժողով ենք ներկայացրել ինքնաբացարկի դիմումներ, ֆեյսբուքյան իր էջում գրել է Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Գարիկ Սարգսյանը:

«Դիմումները քննարկվելու են այսօր` ժ.11։00֊ին, տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից հրավիրված նիստի ժամանակ։

Այս քայլին գնում ենք խորը գիտակցումով` բոլորիդ արդեն հայտնի փակուղային իրավիճակից դուրս գալու համար։ Սրանով փորձել ենք զրոյացնել ենթադրյալ բոլոր ռիսկերը։

Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր ընտրողներին և հավաստիացնում, որ մեր կողմից արվել է ամեն ինչ, որպեսզի իրենց տված ցանկացած քվե հասնի իր նպատակին։

#Ապագա_կա_Վեդի

Եվ այդ ապագան միասին ենք կերտելու», – գրել է Սարգսյանը: