Ծանուցվել ենք Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնության վերաբերյալ․ Խաժակյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քննարկում է Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հարցը

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«երեկ ուշ երեկոյան ծանուցվել ենք Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնության վերաբերյալ։ Տեղեկացնում եմ, որ ես և գործընկերս՝ Թեհմինա Վարդանյանը դեռևս չենք միացել նախաձեռնությանը։

Առաջիկա օրերին, նախքան նախագծի մուտքագրվելը կհայտնենք մեր տեսակետը»։