Մարմնամարզության երիտասարդական ԱԱ. Հայաստանի ներկայացուցիչները դուրս են եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող Սպորտային մարմնամարզության երիտասարդական աշխարհի 2-րդ առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները դուրս են եկել եզրափակիչ, փոխանցուոմ է «Արմսպորտը»։

Բազմամարտ.
Էրիկ Բաղդասարյան
Համլետ Մանուկյան

Նժույգ թափեր.
Համլետ Մանուկյան
Մամիկոն Խաչատրյան

Օղակներ.
Համլետ Մանուկյան
Էրիկ Բաղդասարյան

Զուգափայտ.
Էրիկ Բաղդասարյան

Համլետ Մանուկյանը օղակների վարժությունը ամենա մաքուրը կատարելու համար (վարժության նախնական գնահատականը՝ 4,4 կատարված սխալների գնահատականը՝ 9,266 կորցնելով ընդամենը 0,734 ստացել է 13,666 միավոր) պարգևատրվել է հուշանվերով: