Պատվաստվածները 11.3 անգամ ավելի քիչ են մահանում քովիդից․ Արսեն Թորոսյան

ՀՀ ԱԺ պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոնը (CDC) հրապարակել է կովիդի դեմ պատվաստված քաղաքացիների հիվանդացության և մահացության տվյալները տարբեր տարիքային խմբերի համար: 

Ըստ այդ տվյալների ամբողջությամբ պատվաստված քաղաքացիները, ի տարբերություն չպատվաստվածների`  6.1 անգամ ավելի քիչ են վարակվում կովիդով, 11.3 անգամ ավելի քիչ են մահանում կովիդից»: