Մամիկոն Ասլանյանը կալանավորվել է

Դատարանը բավարարել է Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանավորելու միջնորդությունը: Այս մասին տեղեկացանք փաստաբան Երվանդ Վարոսյանի «Ֆեյսբուք»-ի էջի գրառումից:

Ավելի վաղ, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել էր և ներգրավվել որպես մեղադրյալ։

ՀՀ քննչական կոմիտեն Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանի կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ տվյալներ է ձեռք բերել: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Մ.Ա.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով»,- նշված է հաղորդագրության մեջ: