523 կողմ, 2 դեմ. Սերժ Սարգսյանը վերընտրվեց ՀՀԿ նախագահ

Հայաստանի Հանրապետական կուսակցության 17-րդ համագումարին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվեց կուսակցության նախագահ: Սարգսյանի թեկնածությունն առաջադրեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տարոն Մարգարյանը: Փակ եւ գաղտնի քվեարկությամբ տեղի ունեցած ընտրության մասնակիցներից 523-ը քվեարկեց կողմ, 2-ը՝ դեմ:

Համագումարի ընթացքում նաև ընտրվեցին ՀՀԿ գործադիր մարմնի անդամները` Տիգրան Աբրահամյանը, Արմեն Աշոտյանը, Կարինե Աճեմյանը, Կարեն Ավագյանը, Վահրամ Բաղդասարյանը, Մարգարիտ Եսայանը, Արտակ Զաքարյանը, Ռուբեն Թադևոսյանը, Մուշեղ Լալայան, Դավիթ Հարությունյանը,Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը, Գագիկ Մինասյանը, Մկրտչյան Աննան, Սամվել Նիկոյանը, էդուարդ Շարմազանովը և Գալուստ Սահակյանը: