Գործարարը Հայաստան է ներկրելու կոկորդիլոսի ձվեր. հետագայում ստեղծվելու է մեծ կոկորդիլոսաբուծարան

Գործարարը Հայաստան է ներկրելու կոկորդիլոսի ձվեր. հետագայում ստեղծվելու է մեծ կոկորդիլոսաբուծարան
Գործարարը Հայաստան է ներկրելու կոկորդիլոսի ձվեր. հետագայում ստեղծվելու է մեծ կոկորդիլոսաբուծարան

Հայաստանցի գործարարը Տանզանիայից, Քենիայից և աֆրիկյան այլ պետություններից Հայաստան է ներմուծելու կոկորդիլոսի ձվեր: Կոկորդիլոսները սկզբում կլինեն Դաշտավան համայնքում կառուցվող հանգստյան, ժամանցի գոտում, այնուհետև կստեղծվի մեծ կոկորդիլոսաբուծարան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց նախաձեռնության հեղինակ «Արմոն» ընկերության հիմնադիր, երկրաբան Խաչատուր Սարգսյանը:

«Մենք ներկրելու ենք կոկորդիլոսի ձուն, որի մեկ հատն արժե 400 դոլար: Դրանք բերելու ենք բուծարանից, աշխատում ենք 3-4 տարբեր բուծարանների հետ՝ Տանզանիայում, Քենիայում, Ուգանդայում, Զամբիայում: Այնուհետև բերելու ենք նեղոսյան կոկորդիլոսներ: Նպատակը  Արարատի մարզի Դաշտավան գյուղում զբոսաշրջային վայր ստեղծելն է: Այնտեղ, կոկորդիլոսներից բացի, լինելու են նաև ընտանի կենդանիներ, հավեր, սագեր, բադեր: Այգին բաղկացած է լինելու 31 ենթակառուցվածքից, և կոկորդիլոսի բուծարանն այդ ենթակառուցվածքներից մեկն է: Այգում լինելու են ենթակառուցվածքներ երեխաների համար, խաղահրապարակ, շների խաղահրապարակ, ալիքային լողավազան, բացօթյա ֆիտնեսի համար պայմաններ, հեծանվաուղիներ»,-ըստ աղբյուրի, ասել է Սարգսյանը: