ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել ԱԺ-ում դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ

ՀՀ Ազգային Ժողովում դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է փաստաբան Բենիկ Գալստյանը։

Ազգային Ժողովում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (անձի նկատմամբ բռնություն գործադրելով զուգորդված խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով։ Լիահույս եմ, որ վարույթն իրականացնող մարմինը կիրականացնի օբյեկտիվ նախաքննություն»,- գրել է Գալստյանը:

Ազգային ժողովում դեկտեմբերի 7-ին տեղի էր ունեցել միջադեպ իշխող և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների միջև: Դատախազությունն ուսումնասիրել է Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ հրապարակումները։ Հրապարակումները ուղարկվել էին Ազգային անվտանգության ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու նպատակով: