Նախատոնական օրերին ուժեղացված ստուգայցեր՝ բացօթյա ապօրինի առևտրի արգելման ուղղությամբ․ քաղաքապետարան

Բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի և ծառայությունների բաժնի աշխատակիցներն այս օրերին ամենօրյա ուժեղացված հսկողություն են իրականացնում Հանրապետության հրապարակում, թատրոնների ու համերգային կազմակերպությունների հարակից տարածքներում:

Միաժամանակ, ՀՀ ոստիկանության ու բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ համատեղ իրականացնում են սիգ ձկնատեսակի վաճառքի հայտնաբերման, առգրավման և վաճառքի արգելման միջոցառումներ։

Այդ մասին հայտնում են Քաղաքապետարանից։