Դատարանը բավարարել է Փարաքար համայնքի ավագանու ՔՊԿ և Դավիթ Մինասյան դաշինքի անդամների բողոքը․ Ալեքսանյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

«Վարչական դատարանը բավարարել է Փարաքար համայնքի ավագանու ՔՊԿ և Դավիթ Մինասյան դաշինքի անդամների բողոքը և անվավեր ճանաչել Ապրելու երկիր կուսակցության ավագանիների կազմակերպած համայնքապետի <<ընտրությունները>>։

Կարծում եմ ՝ սա լավ դաս կլինի Ապրելու երկրի համար ու նրանք վերջապես կհասկանան, որ շառլատանություն անելը բնավ լավ բան չէ, հատկապես, երբ քաղաքական հայտ ես փորձում ներկայացնել։

Իսկ մեզ մնում է շնորհավորել փարաքարցիներին, քանզի նրանց քվեները շառլատանությամբ գողանալ փորձողները ձախողվեցին»։