Վրաստանում օմիկրոնով վարակման 600 դեպք կա

Վրաստանում հունվարի 7-ի դրությամբ հաստատվել է «օմիկրոն» շտամով վարակման կորոնավիրուսային վարակի ընդհանուր 600 դեպք։ Այս մասին տեղեկանում ենք Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) կողմից այսօր՝ հունվարի 7-ին հրապարակված տվյալներից, գրում է Aliq.ge-ն։

Հունվարի 6-ին դրությամբ «օմիկրոն» վարակման ընդհանուր 335 դեպք կար, ըստ այդմ՝ մեկ օրում հայտնաբերվել է 265 նոր դեպք։

Վրաստանում «օմիկրոն» շտամով վարակման առաջին երկու դեպքերը հաստատվել էր 2021 թվականի դեկտեմբերի 20-ին։

«Օմիկրոնը», որն առաջին անգամ հայտնաբերվել է 2021 թվականի նոյեմբերի կեսերին Հարավային Աֆրիկայում, տարածվում է ավելի արագ, քան մինչ օրս հայտնաբերված բոլոր տեսակները, թեև, ըստ նախնական տվյալների, այն ունի համեմատաբար մեղմ ախտանիշները։

Նշենք նաև, որ այսօր գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4 234 նոր դեպք: Վարակից մահացել է ևս 46 մարդ, ընդհանուր՝ 14 128: