Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 2622 նոր դեպք

Վրաստանում հունվարի 8-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 622 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 956 հազար 32 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1126 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 28 մարդ, ընդհանուր մահերի թիվը 14 հազար 156 է: