Մինչև 1 մլն դրամը չգերազանցող ապրանքների արտահանման դեպքում ՓՄՁ-ները կազատվեն մաքսատուրքերից

Կառավարության որոշմամբ մինչև 1 մլն ՀՀ դրամը չգերազանցող ապրանքների արտահանման դեպքում ՓՄՁ-ները կազատվեն մաքսատուրքերից, հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

🚛 Տնտեսվարող սուբյեկտները կազատվեն մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ-ից արտահանվող, նախկինում գործող ընդհանուր մաքսային արժեքը 200 եվրոյին համարժեք գումարի փոխարեն 1.0 մլն ՀՀ դրամը չգերազանցող գումարի չափով ապրանքների համար գանձվող մաքսավճարների վճարումից։

✔️Փոփոխության արդյունքում տնտեսվարողների ցածր արժողություն ունեցող ապրանքների արտահանման դեպքում վերջիններս ազատվում են պետական տուրքի վճարման պարտականությունից, ինչն էլ կհանգեցնի նշված շուկաներում մատակարարների քանակի ավելացմանը: