Կոչ ենք անում՝ զորքերի հետքաշում, սահմանների դեմարկացիա և գերեվարվածների վերադարձ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պատասխանը Factor.am-ի հարցմանը

Միացյալ Նահանգները մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև վերջին միջադեպերով, որոնց հետևանքով եղել են զոհեր և վիրավորներ։ Սահմանային իրավիճակի վերջին լարմանը վերաբերող Factor.am-ի հարցմանն այսպես են արձագանքել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։

«Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և կոչ ենք անում իրավիճակն ապաէսկալացնել այնպիսի քայլերի միջոցով, ինչպիսիք են զորքերի հետքաշումը, սահմանների դեմարկացիան և գերեվարվածների վերադարձը»,- նշված է պատասխանում։

Դեսպանատնից նաև նշում են՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող լարվածությունն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը:

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից հրետանային միջոցների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ խախտվել է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով եղել են զոհեր և վիրավորներ։