«Իրավունքների պաշտպանության մեր բանաձևը հավասար հնարավորություններ ստեղծելն է բոլոր քաղաքացիների համար». վարչապետ

«Իրավունքների պաշտպանության մեր բանաձևը հավասար հնարավորություններ ստեղծելն է բոլոր քաղաքացիների համար». վարչապետ
«Իրավունքների պաշտպանության մեր բանաձևը հավասար հնարավորություններ ստեղծելն է բոլոր քաղաքացիների համար». վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն մասնակցել է Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությանը: Միջոցառմանը ներկա էին պետական պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագետներ, քաղաքացիական հասարակության և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

Ելույթներով են հանդես եկել նաև ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ՀՀ-ում Շվեդիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:

Համընդհանուր իրավունքների մրցանակը հանձնվել է 10 անվանակարգում՝ «Ազատության պաշտպան», «Համայնքային զարգացում», «Արդարադատության մատչելիություն», «Ներառականության խթանում», «Մեդիագերազանցություն», «Կառավարության բարեփոխիչ», «Համագործակցության ջատագով», «Խիզախ կին», «Երիտասարդ առաջնորդ», ինչպես նաև «Հավասար հնարավորություններ» անվանակարգում ֆրանս-գերմանական համատեղ մրցանակ: Փաշինյանի ելույթը ներկայացնում ենք ստորեւ։