Մաքսային ոլորտը մոնոպոլիզացնելու վտանգի մասին աղմուկը անհիմն է

Մաքսային ոլորտը մոնոպոլիզացնելու վտանգի մասին աղմուկը անհիմն է
Մաքսային ոլորտը մոնոպոլիզացնելու վտանգի մասին աղմուկը անհիմն է

Մամուլը խեղաթյուրել է Արարատյան մաքսատուն-վարչության, ՊԵԿ ներկա և նախկին փոխնախագահների վերաբերյալ փաստերը։

Վերջին օրերին շատ է շրջանառվում ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանի և նախկին փոխնախագահ Արա Գաբրիելյանի «համատեղ բիզնեսի» մասին լուրը։ Ըստ այդ տեղեկատվության, «Ուրբան» մաքսային տերմինալը և Արարատյան մաքսատանը գործող 3-րդ ձևակերպման բաժինը փակվել են, և դրանց գործառույթներն իրականացնելու է նոր հիմնադրված «Յունիսերվ» ՍՊԸ-ն, որի հետևում էլ կանգնած են Արա Գաբրիելյանն ու Շուշանիկ Ներսիսյանը:

Ըստ էլեկտրոնային ռեգիստրի, «Յունիսերվ» ՍՊԸ-ն անցած տարվա նոյեմբերի 1-ին հիմնադրվել է Արա Գաբրիելյանի կողմից։ Շրջանառվող նյութում այս մասին նշվում է, սակայն չի նշվում նաև այն մասին, որ «Ուրբան» տերմինալի գործունեությունը, ըստ էլեկտրոնային ռեգիստրի և կազմակերպության կայքերի, դադարեցված չէ և այն 2014 թվականից ծառայություններ է մատուցում մինչ օրս։

 
Արարատյան մաքսատան 3-րդ ձևակերպման բաժնի փակման հետ կապված տեղեկությունը պարզելու համար կապ հաստատեցինք ՊԵԿ լրատվական բաժնի հետ, որտեղից պատասխանեցին, որ կրճատվել են Արարատյան մաքսատուն-վարչության փաստաթղթային հսկողության թիվ 3 և գանձումների համակարգման և հաշվառման թիվ 3 բաժնի հաստիքները, որովհետև մաքսային ձևակերպումների ծավալի նվազման պատճառով անիմաստ էր այդ քանակությամբ աշխատակիցներ պահել։

Նշենք նաև, ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը, իր ֆեյսբուքյան էջումանդրադառնալով այս թեմային, նշել է, որ ոչ մի «բրոկերական գրասենյակի» հետ առնչություն չունի և պետական պաշտոն զբաղեցնելու ընթացքում չի զբաղվելու ոչ մի ձեռնարկատիրական գործունեությամբ։

Ինչ վերաբերում է մաքսային ոլորտը մոնոպոլիզացնելուն, ապա այժմ մաքսային բրոքերային ծառայություններ մատուցում են 17 կազմակերպություններ:

Արփի Ավետիսյան

www.Fip.am