Համավարակի պատճառով Ուգանդայի դպրոցները փակ են եղել շուրջ երկու տարի․ Ժաննա Անդրեասյան

Համավարակի ազդեցությամբ ամենաերկար դադարը Ուգանդայի դպրոցներում է։ Դպրոցները փակ են եղել շուրջ երկու տարի՝ 83 շաբաթ և բացվել են միայն այս հունվարի կեսերին։

Ընդ որում, բազմաթիվ դպրոցների շենքեր այս ընթացքում վաճառվել են, դարձել ռեստորաններ, ավտոկայանատեղի և այժմ ուղղակի չեն գործում։

Այս մասին գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Խոսքը 15 մլն երեխաների մասին է, որոնց վերաբերյալ որոշում են կայացրել, որ ուղղակի մեկ տարի ավել կսովորեն։

Համավարակի ազդեցությամբ կրթական աղքատությունը կամ թերուսությունը դարձել է աշխարհում նոր տիպի անհավասարության ցայտուն ցուցանիշ»,- գրել է Անդրեասյանը։