Հռոդոսի քաղաքապետարանը և Աթենքի Օմոնիա հրապարակի շատրվանները լուսավորվել են հայկական եռագույնով

Հունաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ եւ Հռոդոսի ու Աթենքի քաղաքապետերի աջակցությամբ Հռոդոս կղզու մայրաքաղաքի քաղաքապետարանի շենքը եւ Հունաստանի մայրաքաղաքի Օմոնիա հրապարակի շատրվանները լուսավորվել են հայկական եռագույնով` ի նշանավորում Հայաստան-Հունաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի։ Լուսավորումը տեղի է ունեցել հունվարի 20-ին։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։