Արմեն Սարգսյանի` Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիություն ունենալու ու թաքցնելու փաստը իր պաշտոնը ստանձնելու պահի օրենսդրությամբ հանցակազմ չի պարունակում․ Իոաննիսյան

 «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Արմեն Սարգսյանի` Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիություն ունենալու ու թաքցնելու փաստը, իր պաշտոնը ստանձնելու պահի` 2018 թվականի օրենսդրությամբ հանցակազմ չի պարունակում։

Այո, դա Սահմանադրության ակնհայտ խախտում էր, բայց քրեորեն պատժելի չէր։Նաև սա է պատճառը, որ 2021 թվականի գարնանը «Իրազեկ քաղաքացիների միավորման» առաջարկով փոփոխվեց «Քաղաքացիության մասին» օրենքը և Քրեական օրենսգրքի 314.1 հոդվածը։

Դրա շնորհիվ գոնե 2021 թվականի մայիսից սկսած բարձրաստիճան պաշտոն ստացած (կամ վերանշանակված) անձինք (նաև ուժայինները, դատախազներն ու դատավորները), օտարերկրյա քաղաքացիությունը թաքցնելու դեպքում ենթակա են քրեական պատասխանատվության»։