Մենք ամբողջովին հերքում ենք հայտարարությունը, որը հիմնված է բացառապես պոպուլիզմի վրա. Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Բայդենին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն թվիթերի իր միկրոբլոգում արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին և գրել.

«Բառերը չեն կարող փոխել կամ վերաշարադրել պատմությունը։ Մենք ոչ մեկից ոչինչ չունենք սովորելու մեր սեփական պատմության մասին։ Քաղաքական պատեհապաշտությունը ամենամեծ դավաճանությունն է խաղաղության ու արդարության դեմ։ Մենք ամբողջովին հերքում ենք հայտարարությունը, որը հիմնված է բացառապես պոպուլիզմի վրա»: