Էրդողանը՝ փոքրամասնությունների ներկայացուցիչներին. «Բայդենը շատ սխալ հայտարարություն է արել»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը փոքրամասնությունների հոգևոր ու աշխարհիկ առաջնորդների հետ անցկացրած իֆթարի ընթացքում (հյուրասիրություն է, ընթրիք՝ ծոմապահությունից դուրս գալու համար, անցկացվում է մուսուլմանների շրջանում ռամադան ամսվա օրերին) անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Էրդողանը Սպիտակ տան ղեկավարի՝ Բայդենի հայտարարությունը անվանել է սխալ և անգիտակցաբար արված քայլ: 

«Բայդենը շատ սխալ հայտարարություն է արել: Մեզ մոտ միլիոնավոր փաստաթղթեր կան: Բայդենի պես մտածողները թող գան ու նայեն»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Անկարայի Չանքայա պալատում մատուցված իֆթարին հայ համայնքից մասնակցել են Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը և Թուրքիայում «Հայկական հիմնադրամների միության» և Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն:

Այս մասին գրում է rmenihaber.am-ը՝ հղում անելով Turkiyegazetesi-ին։