Սարսափելի է՝ կորոնավիրուսով վարակված մարդկանց ճնշող մեծամասնությունը ամաչում է հրապարակավ հայտարարել այդ մասին․ Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Այսօր առիթ եմ ունեցել անմիջապես կորոնավիրուսով վարակված հիվանդներին բուժող երկու բժիշկների հետ խոսել։ Երկուսն էլ պատմում են մի ֆենոմենի մասին, որը բոլորս էինք նկատել․ կորոնավիրուսով վարակված մարդկանց ճնշող մեծամասնությունը ամաչում է հրապարակավ հայտարարել, որ իրենք վարակ են տարել։ Սա սարսափելի է ու հետևանքներն էլ տեսանելի են․ վիրուսին չհավատացողների մի զգալի մասը հենց դրա վրա է հենվում կամ խաղում՝ իսկ ո՞ւր են հիվանդները, հատկապես՝ ծանր հիվանդները։ Երեկ մի հայրենակից անգամ պատիս պահանջել էր, որպեսզի հրապարակվեն մահացածների անուն ազգանունները։

Սա գալիս է մեր հասարակության մեջ արմատացած մի կարծրատիպից, որը այս կամ այն խմբին “բորոտ” է դարձնում, ինչն էլ մարդկանց ստիպում է հեռավարություն պահպանել նրանցից։ Դրա համար էլ կորոնավիրուսով վարակվածները, մտածելով, որ իրենց կդիտեն այդ տեսանկյունից, կհամարեն վարակի աղբյուր՝ որքան էլ բուժվել են, ու չեն խոսում դրա մասին։ Մինչդեռ երկու բժիշկն էլ պատմում են սեփական հարազատներից մինչև իրենց բուժառուներ վարակ տանելու, նրանցից ոմանց՝ ծանր վիճակի մեջ ընկնել ու դուրս գալու մասին, մահացողների մասին, երբ կինը չի կարողանում անգամ ամուսնուն հրաժեշտ տալ ու այսպես շարունակ։ Այս անհավատության թեման պետք է փակվի։ Բժիշկներից մեկը ասաց, որ խնդրել է, որ իրենց հիվանդանոցի գոնե թեթև հիվանդները սոցիալական ցանցերում գրառումներ կատարեն, մարդկանց պատմեն հիվանդության, դրա ընթացքի մասին, ինչը այն էր, ինչ ես պետք է խորհուրդ տայի, եթե չասեր։

Հիմա էլ քննադատելու եմ կառավարության ՊՈԱԿ-իւն ու իմ լավ բարեկամ Հովհաննես Մովսիսյանին․ մի՞թե դժվար է հանրամատչելի եղանակով բայց հիմնավոր նյութերով հանրությանը բացատրել և ներկայացնել իրավիճակը՝ թե՛ համավարակի, թե՛ հիվանդության, թե՛ կառավարության ձեռնարկած միջոցառումների, թե՛ դավադրության տեսությունների անհեթեթության, թե՛ միաջզագային փորձի մասին։ Միթե՞ դժվար է այդքան առատ միջոցների պարագայում ներգրավել առողջապահության ոլորտի փորձագետ-վերլուծաբաններ, որոնք ամեն օր կանեն այս աշխատանքը։ Ախր բանը չպետք է հասնի իմ ասելուն․․․․

Չգիտեմ․ համակարգը շատ վատ է աշխատում։

Այսօր առիթ եմ ունեցել անմիջապես կորոնավիրուսով վարակված հիվանդներին բուժող երկու բժիշկների հետ խոսել։ Երկուսն էլ…

Gepostet von Styopa Safaryan am Montag, 25. Mai 2020