Դատարանն ազատ է արձակել Աշոտ Մինասյանին

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Գորիսի նստավայրում հունվարի 26-ին որոշում է կայացրել «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին ազատ արձակելու վերաբերյալ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, դատարանի որոշմամբ՝ Աշոտ Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման փոխարեն կիրառվել է չհեռանալու մասին ստորագրություն և 2 մլն դրամ գրավ։