Սուրեն Պապիկյա՞նն էլ է վարակվել կորոնավիրուսով․ պարզաբանում են նախարարությունից.Factor

Համացանցում լուրեր են շրջանառվում, թե Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ևս վարակվել է կորոնավիրուսով։ «Նախարարն այսօր առավոտվանից իր աշխատավայրում է, ախտանշաններ չունի։ Ամեն դեպքում, շուտով թեստ կհանձնի»,- Factor.am-ին հայտնեցին Պաշտպանության նախարարությունից։

Հիշեցնենք, որ հետաձգվել է «Դվին» հյուրանոցային համալիրի սրահում վաղը կայանալիք Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը։ Պատճառն այն է, որ Գլխավոր շտաբի պետի, բանակի ղեկավար կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև հրավիրյալ որոշ անձանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:

Հավելենք նաև, որ երեկ հայտնի դարձավ, որ երկրորդ անգամ կորոնավիրուս է ախտորոշվել նաև Նիկոլ Փաշինյանի մոտ։ Վարչապետը սահմանված կարգով ինքնամեկուսացել է, հիվանդությունն ընթանում է առանց ախտանիշների։ Չի բացառվում, որ վարչապետն ու ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները կորոնավիրուսով վարակվել են օրեր առաջ՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանեկան արարողության ժամանակ։

Ի դեպ, երեկ նախարարն առանց դիմակի գերատեսչական պարգևներ էր հանձում ԶՈՒ առավել բարձր արդյունքներ գրանցած ստորաբաժանումներին և զինծառայողներին: