Երևանն այսօր արտաքին լուսավորության ցանցում 50-70% խնայողություն է ապահովում. քաղաքապետ

Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Աշխատանքային այցի շրջանակում ծանոթացել եմ «Երքաղլույս» ընկերության պահեստային տարածքի պայմաններին ու ներկայացրել առաջիկա անելիքները:

Երևանն այսօր արտաքին լուսավորության ցանցում 50-70% խնայողություն է ապահովում: Ծրագրի արդյունքները տեսանելի են ոչ միայն երևանյան փողոցներում, այլև «Երքաղլույս» ընկերության պահեստային տարածքում, ուր և տեղափոխվել են արդեն փոխարինված ու, կարելի է ասել, իրենց «դարն ապրած» նատրիումային լուսատուները:

Միջազգային գործընկերների հետ համատեղ, ինչպես նաև համայնքային ծրագրերով իրականացվող աշխատանքները կշարունակվեն նաև այս տարի:

Մանրամասները՝ տեսանյութում»: